Նկարագրություն
Փոխարկիչը տարբեր փոխարկումների հնարավորություն տվող գործիք է: Ներկա պահին հասանելի են հետևյալ փոխարկումները. Unicode կոդավորմամբ տեքստի փոխարկում ArmSCII կոդավորմամբ տեքստի և հակառակը, տրանսլիտով (այլ լեզվի տառերով՝ հայերեն) տեքստի փոխարկում հայատառ գրառման, մեծատառերից փոքրատառերի և հակառակը փոխարկումներ, տեքստի փոխարկում բոլոր բառերի առաջին տառերի մեծատառերով, տեքստի տառերի՝ իրենց կոդերով և հակառակը փոխարկում:
Առաջին դաշտում պետք է ներմուծել այն տեքստը, որը ցանկանում եք փոխարկել, ցանկից ընտրել փոխարկման ուղղությունը, ապա սեղմել «Փոխարկել» կոճակը: Երկրորդ դաշտում կստացվի փոխարկված տեքստը, որը կարելի է պատճենել և օգտագործել:
Ծրագիրը բաց է, և «Հայերեն.ամ» նախագիծը վեբվարպետներին առաջարկում է այն կիրառել նաև իրենց կայքերում՝ պահպանելով հեղինակային իրավունքը:
Կիրառում
«Հայերեն.ամ» նախագծի առաջարկած փոխարկիչը կիրառվում է հետևյալ կայքերում.
translit.am