Միացնել հայերենը
Դասավորությունը

Նկարագրություն

Վիրտուալ ստեղնաշարը հնարավորություն է տալիս համացանցնում գրել հայերեն, եթե անգամ Ձեր համակարգչում պարզապես չկա հայերեն մեքենագրելու համար նախատեսված օժանդակ ծրագիր: Հայերեն գրելու համար անհրաժեշտ է նշել «Միացնել հայերենը» վանդակը, ապա կից «Դասավորությունը» ցանկից ընտրել ստեղնաշարային այն դասավորությունը, որն առավել հարմար է Ձեզ, որով սովոր եք մեքենագրել: Ներկայացված են 4 ստեղնաշարային դասավորություններ, որոնցից երկուսը ֆոնետիկ են, երկուսը՝ գրամեքենային:

Վիրտուալ ստեղնաշարը սարքված է վեբ տեխնոլոգիաներով, մասնավորապես JavaScript լեզվով, և «Հայերեն.ամ» նախագիծը վեբ վարպետներին առաջարկում է այն գործածել նաև իրենց կայքերում՝ պահպանելով հեղինակային իրավունքի մասին նշումը:

Կիրառում

«Հայերեն.ամ» նախագծի առաջարկած վիրտուալ ստեղնաշարը կիրառվում է մի շարք կայքերում, որոնցից են.
akumb.am
e-armenians.com
f5blog.com
forum.armedu.am
hayart.net
louysworld.com
lurer.net
translator.am
translit.am