vBulletin

vBulletin հայերեն

vBulletin հայտնի ու ամենատարածված ֆորումային համակարգի հայերեն թարգմանությունը (օգտագործողին հասանելի մաս՝ 100%, ադմինիստրատորական մաս՝ 80%)
Բեռնել ֆորումի հայերեն փաթեթը
Բեռնել բլոգի հայերեն փաթեթը
Բեռնել CMS-ի հայերեն փաթեթը

Նկարագրություն

«Հայերեն.ամ» նախագծի շրջանակներում իրականացվում են նաև տարբեր համակարգերի հայերեն թարգմանություններ: Ներկայումս հանրությանը ներկայացված է vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը, որը պարբերաբար մշակվում ու թարմացվում է 2006 թ.-ից: Այդ թարգմանության հենքի վրա բացվել է հայերեն.ամ-ի նախագիծ akumb.am ֆորումը, որը այդ ժամանակվա ոչ հայատառ շփման ժամանակ առաջին իսկապես գործող ֆորումն եղավ ու հիմք դրեց հայատառ շփման մի նոր ու ուժեղ շարժման:

vBulletin ֆորումային համակարգի Հայերեն թարգմանությունը ներկայումս ազատ է բեռնման ու այլ կայքերում կիրառման համար՝ հեղինակային իրավունքի պահպանմամբ: Հանրության դատին պատրաստվում են հանձնվել այլ համակարգերի թարգմանություններ:

Կիրառում

«Հայերեն.ամ» նախագծի իրականացրած vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը կիրառվում է հետևյալ կայքերում.
akumb.am
dnforum.am
cfoa.am/cfoaforum
forum.armedu.am
forum.inknagir.org
forum.rocker.am
forums.am
miaceq.com/forums