Tahoma Armenian

Tahoma Armenian

Microsoft ընկերության կողմից մշակված, Tahoma ընտանիքին պատկանող տառատեսակ է, հարմար է վեբ կայքերի դիտման համար:
Բեռնել Tahoma Armenian Տառատեսակը

Arian AMU

Arian AMU

Ռուբեն Թարումյանի ստեղծած, ոչ առևտրային գործունեության ու կայքերի դիտման համար անվճար տարածվող տառատեսակ է: Շահույթ հետապնդող նպատակով տառատեսակը կարելի է գործածել միայն հեղինակի հետ գրավոր պայմանագիր ունենալու դեպքում: Տարածվում է միայն հեղինակի վեբ կայքից:
Բեռնել Arian AMU տառատեսակը՝ Ռուբեն Թարումյանի կայքից
Այցելել տառատեսակի պաշտոնական էջ

GHEA Grapalat

GHEA Grarpalat

Էդիկ Ղաբուզյանի ստեղծած տառատեսակն է, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման համար, հանդիսանում է ՀՀ սեփականությունը ու անարգել կարող է ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կիրառվել էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում:
Բեռնել GHEA Grapalat տառատեսակը
Կարդալ ՀՀ կառավարության որոշումը

GHEA Mariam

Բեռնել GHEA Mariam տառատեսակը
Կարդալ ՀՀ կառավարության որոշումը

Նկարագրություն

Այս բաժնում ներկայացվում են ազատ տարածվող Unicode կոդավորմամբ հայերեն տառատեսակներ: Հետագայում նախատեսվում է ներկայացնել Unicode կոդավորմամբ հնարավորինս շատ տառատեսակներ, այդ թվում՝ վճարովի հիմունքներով տարածվողները, համապատասխան հղումներով ու բացատրություններով: Ներկայումս ներկայացված է չորս տառատեսակ, որոնք արխիվացված են: Բոլոր այդ տառատեսակները կարող եք ազատ բեռնել, տեղադրել Ձեր համակարգչում ու կիրառել ոչ շահութաբեր նպատակներով, մասնավորապես կայքեր դիտելու համար: